«Ինտերի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն Եվրո-2020-ին ընդառաջ կիսվել է իր ազգային թիմի մարզավիճակի վերաբերյալ կարծիքով:
«Մենք պատրաստ ենք Եվրոյին: Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ Էդեն Ազարի պես խաղացողները 100% պատրաստ կլինեն:
Մենք հիմա ավելի ուժեղ ենք, քան երեք տարի առաջ: Մենք ավելի ագրեսիվ ենք, գիտակցում ենք մեր հնարավորությունները, կարողանում ենք ավելի լավ պաշտպանվել, թիմն ավելի լավն է դարձել», — մեջբերում է հարձակվողին DH Les Sports+- ը: