Գերմանիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 7:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի հավաքականի նկատմամբ:
Առաջին խաղակեսում գերմանացիները 5 գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:
Աչքի ընկան Գոսենսը, Գյունդոգանը, Մյուլերն ու Գնաբրին, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց լատվիացի ֆուտբոլիստը: Երկրորդ կեսում մրցակցի դարպասը գրավեցին Վերներն ու Սանեն: