Այսօր՝ հունիսի 5-ին, Մոսկվայում կայացավ ընկերական հանդիպում, որում Ռուսաստանի հավաքականը սեփական հարկի տակ1: 0 հաշվով հաղթեց Բուլղարիային:
Միակ գոլը խփեց հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը, որը 84-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Այս հանդիպումը վերջին նախապատրաստական խաղն էր մինչ Եվրո-2020-ի մեկնարկը: Հունիսի 12-ին Ստանիսլավ Չերչեսովի սաները Եվրոպայի առաջնությունում Սանկտ Պետերբուրգում կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը Բելգիայի հետ:



























































