«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգուեսը չի տեղափոխվի «Բավարիա»: Հաղորդվում է Bild-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ մյունխենյան ակումբը 80 միլիոն եվրոյի դիմաց ձեռք կբերի 26-ամյա իսպանացի կիսապաշտպանին:
Հաղորդվում է, որ «Բավարիան» այս պահին չի կարողանա այդքան գումար ծախսել:
Վերջերս խոսակցություններ կային նաև, որ Սաուլը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: