ԱՄԷ-ի հավաքականի հարձակվող Ալի Մաբութը երկու գոլ է խփել Մալայզիայի հավաքկաանի դարպասը (4: 0) ԱԱ-2022 որակավորման փուլում:
Մաբութի համար սա 72-րդ և 73-րդ գոլերն են ազգային հավաքականի մարզաշապիկով: Նա հավաքականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Ըստ Goal.com-ի ՝ Մաբութը միջազգային այդ ցուցանիշով շրջանցել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին: Արգենտինացին դարձել է 71 գոլի հեղինակ:
Հարկ է նշել, որ նա ներկայիս խաղացողների շարքում դա երկրորդ ցուցանիշն է: Առաջինը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 103 գոլով (խոսքը ներկայումս կարիերան շարունակող ֆուտբոլիստների մասին):