Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ամփոփել է Չիլիի դեմ խաղը 2022 Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հանդիպումն ավարտվեց 1: 1 հաշվով, Արգենտինացիների կազմում միակ գոլը խփեց Մեսսին՝ աչքի ընկնելով 11 մետրանոցից:
«Երկար ժամանակ է անցել, ինչ մենք վերջին անգամ հավաքվել ենք: Վերադառնալը հեշտ չէ, բայց կարծում եմ, որ մենք լավ խաղացինք։ Ես գոհ եմ արդյունքից, չնայած մենք չկարողացանք հաղթել: Աստիճանաբար մենք պետք է նորից ուժեղ դառնանք:
Դա յուրահատուկ հանդիպում էր, քանի որ այն առաջինն էր առանց Դիեգոյի: Մենք գիտենք, թե ինչ նշանակություն ուներ ազգային թիմը նրա համար, և գիտենք, որ այսօր նա մեզ հետ էր: Բացի այդ, դա հատուկ հանդիպում էր՝ պայմանավորված երկրում և աշխարհում տիրող իրավիճակով, դա շատ բարդ իրավիճակ է բոլորի համար», — Մեսսիի խոսքերը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը:
Այս խաղը դարձավ Արգենտինայի հավաքկանի առաջին պաշտոնական խաղը Դիեգո Մարադոնայի մահվանից հետո: Արգենտինայի և Չիլիի ազգային հավաքականների միջև ԱԱ 2022-ի ընտրական հանդիպումից առաջ տեղի ունեցավ համաշխարհային ֆուտբոլի լեգենդի` Դիեգո Մարադոնայի արձանի բացման արարողությունը:Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի հավաքկանի ֆուտբոլիստները: