Ֆրանսիայի մարզիչ Դիդյե Դեշամը չի հավատում, որ «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կճանաչվի 2021 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
«Ես չգիտեմ, թե որքանով է դա իրատեսական, քանի որ Կանտեն այնքան էլ ստեղծագործ խաղացող չէ, նա քիչ գոլ է խփում: Նախկինում Ֆաբիո Կանավարոն և Մաթիաս Զամմերը վերցրել են այս մրցանակը, բայց շատ դեպքերում մրցանակը բաժին է հասնում հարձակվողական ոճի խաղացողներին», — ասել է Դեշամը RMC-ին տված հարցազրույցում:
Կանտեն ավարտված մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի ինչպես կիսաեզրափակչի, այնպես էլ եզրափակչի լավագույն խաղացողը:
Եվրո -2020-ին ֆրանսիացիները կխաղան Գերմանիայի, Պորտուգալիայի ու Հունգարիայի ընտրանիների հետ: