«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Արսենալում», խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Էդեգորն ու Հոլանդը Նորվեգիայի հավաքականում թիմակիցներ են։
«Կցանկանայի՞ Հոլանդի հետ խաղալ «Ռեալում»։ Իհարկե։ Երբեմն նրան հարցնում եմ այդ մասին, բայց նա շատ չի խոսում իր ապագայի մասին։ Ամեն դեպքում, այնպիսի բան չի ասել, որ հիմա կարողանամ ձեզ հետ կիսվել»,- Էդեգորի խոսքերն է փոխանցում AS-ը։