Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է Կոնֆերենցիաների լիգայի յուրաքանչյուր փուլ դուրս գալու բոնուսների չափի մասին։ Այդ մասին հայտնում է Moldfootball-ը։
Հիշեցնենք, որ նոր մրցաշարում Հայաստանը կներկայացնեն երեք ակումբներ ՝ «Նոա», «Ուրարտու» և «Արարատ»:
Յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար ամեն ակումբ կստանա 100 000 եվրո: Բացի այդ, ակումբները յուրաքանչյուր փուլից դուրս մնալու դեպքում որոշակի փոխհատուցման գումարներ կստանան`համաձայն հետևյալ բանաձևի.
✅ Որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում ՝ 150,000 եվրո;
✅ Որակավորման երկրորդ փուլից դուրս մնալու դեպքում ՝ 350,000 եվրո;
✅ Որակավորման երրորդ փուլից դուրս մնալու դեպքում՝ 550,000 եվրո;
✅ Փլեյ-օֆֆից դուրս մնալու դեպքում՝՝ 750 000 եվրո:
Կարդացեք նաև՝
Հայտնի է ԵԼ և Կոնֆերենցիաների լիգայի մրցանակային ֆոնդի չափը
Որքան կկազմի Չեմպիոնների լիգայի մրցանակային ֆոնդը՝ 2021/22 մրցաշրջանի համար