ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն գնահատել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոյի՝ «Ռեալ» կամ «Տոտենհեմ» հեռանալու հավանականությունը:
«Պոչետինոն մեզ հետ 2 տարվա պայմանագիր ունի, և մենք գոհ ենք նրա կատարած աշխատանքից»,-Europe1-ին ասել է բրազիլացին:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում ՊՍԺ-ն գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ ՉԼ-ի խաղարկությունում դուրս մնաց կիսաեզրափակչից: ՊՍԺ-ն հաղթել է Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում: