Daily Mail-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակումբի ղեկավարությունը տեղեկացրել է, որ ցանկանում է լքել ակումբը:
Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներ Պոչետինոյի անունը կապում են նույն «Տոտենհեմի» ու «Ռեալի» հետ: Հաղորդվում է, որ արգենտինացին «Տոտենհեմի» հետ արդեն բանակցությունն է վարել:
2020/21 մրցաշրջանում Պոչետինոյի գլխավորությամբ ՊՍԺ-ն երկրորդ տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի առաջնությունում, իսկ Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակչում ՊՍԺ-ն պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
Պոչետինոյի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ սահմանված է մինչև 2022 թ.: