Հարձակվող Սերխիո Ագուերոն թվիթերյան իր էջում հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիին»։ Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղն արգենտինացու համար վերջինն էր «քաղաքայինների» կազմում։
«Հպարտանում եմ այս թիմով ու նրանով, որ այսքան տարի պաշտպանել եմ նրա գույները։ «Մանչեսթեր Սիթին» ընդմիշտ իմ սրտում կլինի»,- գրել է Ագուերոն։
Orgulloso del equipo y de haber vestido tantos años esta camiseta. Manchester City siempre en mi corazón 💙//Proud of this team and to have worn its colors for so many years. Manchester City, forever in my heart 💙 pic.twitter.com/NkmznA0Rq2
— Sergio Kun Aguero (@aguerosergiokun) May 30, 2021