«Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովը թիմի՝ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։
Կարիերայի ընթացքում Կասպարովը հանդես է եկել մի շարք ակումբներում այդ թվում՝ «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Գանձասարում», «Շիրակում», «Ալաշկերտում», ինչպես նաև իրանական «Փաս Համեդանում», «Ռահ Ահանում», «Տրակտոր Սազիում», «Սանատի Կավեհում» և «Զոբ Ահանում»։
Գևորգ Կասպարովը երկար տարիներ եղել է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը։