Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովն առաջին մարզչական պայմանագիրն է կնքել։
«Առաջին մարզչական պայմանագիրս»,- գրել է Կասպարովը՝ լուսանկար հրապարակելով սոց․ցանցի իր էջերում։
Ըստ ArmSport-ի տեղեկությունների, Կասպարովը պայմանագիր է կնքել Երևանի «Ալաշկերտի» հետ։
Հիշեցնենք՝ հունիսին Կասպարովը մասնակցում էր ՀՖՖ-ի մարզչական Բ արտոնագրի դասընթացներին։