Ասիական գոտու՝ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի հերտական տուրի շրջանակում Ճապոնիայի հավաքականը 10-0 հաշվով պարտության է մատնել Մյանմարի հավաքականին:
6 խաղում ճապոնացիները տոնել են նույնքան հաղթանակ՝ խփելով 37 և բաց չթողնելով ոչ մի գնդակ: 18 միավորով Ճապոնիան առաջատարն է, իսկ Մյանմարը 6 միավորով խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Այս խաղում պոկերի հեղինակ է դարձել հարձակվող Յույա Օսակոն, իսկ Տակումի Մինամինոն իր հաշվին դուբլ է ձևակերպել։
Նույն խմբում ընդգրկված են նաև Տաջիկստանի, Մոնղոլիայի ու Ղրղզստանի հավաքականները: