«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը խոսել է գալիք մրցաշրջանի սպասելիքների մասին։
«Տանը ես գտնվում եմ հանգիստ վիճակում ու կարող եմ կենտրոնանալ ու պատրաստվել նոր մրցաշրջանին։ Այս տարի ես իսկական մեքենա եմ լինելու ու դուրս եմ գալու նոր մակարդակի։ Բոլորին սեր ու լավ տրամադրություն եմ մաղթում»-գրել է Հեմիլթոնը Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի 2019 թվականի աշխարհի չեմպիոն է։