Լուչիանո Սպալետին շուտով պաշտոնապես կնշանակվի «Նապոլիի» գլխավոր մարզիչ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի հաղորդմամբ, գործարքը լիովին համաձայնեցված է, և 62-ամյա մասնագետը շուտով համաձայնագիր կստորագրի 2 տարի ժամկետով:
Ներկայումս Սպալետին կազմում է մարզչական շտաբ, որը չունի միայն դարպասապահների հետ աշխատելու մասնագետ և վերլուծաբան: