«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկարժեք անգլիացի ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է dailymail.co.uk-ը:
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է բիրմինգհեմյան ակումբին 100 միլիոն ֆունտ (116 միլիոն եվրո) առաջարկել 25-ամյա կիսապաշտպանի համար:
«Ասթոն Վիլլան», ըստ լուրերի, պատրաստ չէ Գրիլիշին վաճառել 150 միլիոն ֆունտից պակաս արժեքով: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: