«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է ակումբ վերադառնալուն: Իտալացին կփոխարինի Անդրեա Պիրլոյին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Ավելի վաղ այս մասին հաղորդել էին իտալական լրատվամիջոցները:
Ինչպես Twitter-ում գրում է լրագրող Նիկոլո Շիրան, Ալեգրին պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը: Մարզչի աշխատավարձը յուրաքանչյուր մրցաշրջանում կկազմի 9 միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ Մասիմիլիանո Ալեգրիի մարզչական շտաբում կլինեն Մարկո Լանդուչին, Մաուրիցիո Տրոմբետան, Ալդո Դոլցետին և Սիմոնե Ֆոլետին: