Մասիմիլիանո Ալեգրին շուտով կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի. «Վեսթ Հեմը» և «Նյուքասլ Յունայթեդը» դիտարկում են մասնագետին հրավիրելու տարբերակը։
Իտալական լրատվամիջոցները բացահայտել են իտալացի մարզչի աշխատավարձի պահանջները Պրեմիեր լիգայի ակումբներին։
Calciomercato-ի համաձայն՝ Ալեգրին Պրեմիեր լիգայում աշխատանքի համար նա պահանջում է նվազագույնը 8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Աղբյուրի համաձայն, Ալեգրին կարող է պահպանել իր բարձր աշխատավարձի պահանջները սաուդյան ակումբների հետաքրքրության շնորհիվ, որոնք պատրաստ են վճարել մինչև 20 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում՝ նրա պայմանագիրն ապահովելու համար: