Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 50,000 հազար դրամ (50 մլն դրամ) հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
Նպատակը` գալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստության համար կազմակերպվող ուսումնամարզական հավաքները լավագույնս կազմակերպելը և ազգային հավաքական թիմի պատրաստության մակարդակը բարձր պահելն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գերազանց է մեկնարկել ԱԱ-2022 որակավորման փուլում՝ տանելով երեք անընդմեջ հաղթայանկ և 9 միավորով միանձնյա գլխավորում է իր խումբը։