2020/21 մրցաշրջանի արդյունքներով Մյունխենի «Բավարիան» ամենաարդյունավետ թիմն է թոփ-5 լիգաներում։ Այդ ցուցանիշով լավագույն եռյակում են նաև «Ատալանտան» և «Ինտերը»։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմերի լավագույն տասնյակը․
1․ «Բավարիա» — 99 գոլ
2․ «Ատալանտա» — 90 գոլ
3․ «Ինտեր» — 89 գոլ
4-5․ ՊՍԺ — 86 գոլ
4-5․ «Նապոլի» — 86 գոլ
6․ «Բարսելոնա» — 85 գոլ
7․ «Մանչեսթեր Սիթի» — 83 գոլ
8․ «Լիոն» — 81 գոլ
9․ «Յուվենտուս» — 77 գոլ
10․ «Մոնակո» — 76 գոլ
Նշենք նաև, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» 2020/21 մրցաշրջանում՝ դառնալով եվրոպական լիգաների լավագույն ռմբարկու: Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրել է 29 հանդիպում և խփել 41 գոլ (82 միավոր): Երկրորդ տեղում Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսսին է (30 գոլ, 60 միավոր): «Յուվենտուսից» Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակել է լավագույն եռյակը (29 գոլ, 58 միավոր):
Ավելի վաղ Opta վիճակագրական պորտալը համեմատել է Եվրոպայի 5 լավագույն առաջնություններում միջին արդյունավետությունը 2020/21 մրցաշրջանում: Միջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իտալիայում, որտեղ 380 խաղում խփվել է 1160 գոլ, ինչը յուրաքանչյուր խաղում տվել է միջինը 3,1 գոլ արդյունք: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Բունդեսլիգան. միջինում 3 գոլ մեկ խաղում, Լիգա 1-ը երրորդ հորիզոնականում է` 2,8 գոլ մեկ խաղում, Պրեմիեր լիգան՝ չորրորդ, իր 2,7 գոլով մեկ խաղում: Լա Լիգայում գրանցվել է ամենացածր ցուցանիշը՝ 2,5 գնդակ մեկ խաղում:
Կարդացեք նաև՝ Հռոմի լուսավոր աստղը, երկարամյա դոմինանտության անկումը․ Ա Սերիայի մրցաշրջանը՝ մեր դիտակետում