«Լիլի» կիսապաշտպան Բուբակարի Սումարեն կարիերան կշարունակի «Լեսթերում»: Այդ մասին հայտնում է RMS Sport-ը։ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը աղվեսներին կարժենա մոտ 23 միլիոն եվրո՝ առանց բոնուսների: Տրանսֆերի բոլոր մանրամասները համաձայնեցված են:
Ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր կստորագրի անգլիական ակումբի հետ, հաջորդ շաբաթ նա բուժզննում կանցնի անգլական ակումբի համար:
Սումարեն «Լիլին» միացել է 2017-ին, մինչ այդ նա խաղում էր ՊՍԺ-ի երիտասարդական թիմում: Ավարտված մրցաշրջանում «Լիլի» կիսապաշտպանը նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը՝ մասնակցելով առաջնության 32 հանդիպման:
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էին նաև «Նյուքասլը» և «Լիդսը»։