ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել իսպանական «Ռեալին» ու «Բարսելոնային», ինչպես նաև իտալական «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայից, այն բանի համար, որ ակումբները դուրս չեն եկել Եվրոպայի Սուպերլիգայից: Այս դեպքում ՈւԵՖԱ-ն արդեն նրանց փոխարինող է գտել, հայտնում է COPE-ն:
Աղբյուրի համաձայն, Չեմպիոնների լիգայում կարող են տեղ ստանալ «Ռեալ Սոսյեդադը», «Բետիսն» ու «Նապոլին»: Այս ակումբները Իսպանիայի առաջնությունում հինգերորդ և վեցերորդ տեղերն են զբաղեցրել․ իսկ նեապոլիտանական ակումբը՝ 5-րդ տեղը Իտալիայի առաջնությունում:
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն նախատեսում է տուգանել «Յուվենտուսին», «Բարսելոնային» ու «Ռեալին» մեծ գումարի չափով: Հաղորդվում է, որ ակումբները նախապես համաձայն չեն վճռի հետ և պատրաստվում են այն վիճարկել սպորտային արբիտրաժային դատարանում (CAS):