MLS-ի կանոնավոր մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Կոլորադոյին»։
Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսին։ Այս մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստն արդեն 3 գոլի հեղինակ է դարձել։
Այս հաղթանակից հետո «Լոս Անջելեսը» 8 միավորով 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում Արևմտյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։