MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Լոս Անջելես Գալաքսին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Լոս Անջելեսին»։
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց հայազգի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսին, ով այդ խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց։
Այդ խաղից հետո տանտերերը 9 միավորով «Սան Խոսեի» հետ կիսում են առաջին հորիզոնականը Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։ Ռոսսիի ակումբը 5 միավորով 9-րդ տեղում է։