ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հարձակվողը այս մրցանակին արժանացավ երկրորդ տարին անընդմեջ: Մբապեն մրցանակի համար պայքարում առաջ է անցել Վիսամ Բեն Յեդերից («Մոնակո»), Բուրակ Յիլմազից («Լիլ») և Մեմֆիս Դեպայից («Լիոն»):
Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել Կեյլոր Նավասը: Այս մրցանակի համար նա մրցակցում էր Միկ Մենյանի (Լիլ), Էնթոնի Լոպեսի (Լիոն), Սթիվ Մանդանդայի (Մարսել) և Բենյամին Լեկոմի (Մոնակո) հետ: