ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Ֆրանսիայի առաջնությունում ստեղծված իրավիճակի մասին։
Լիգա 1-ի ավարտից մեկ տուր առաջ «Լիլլը» մեկ միավորով գերազանցում է ՊՍԺ-ին։ Վերջին տուրում ՊՍԺ-ը կխաղա «Բրեստի» հետ, իսկ «Լիլլը»՝ «Անժեի»։
«Երբ ՊՍԺ-ի նման թիմը, որը խաղում է բոլոր մրցաշարերում, չի հաղթում, միշտ հիասթափություն է առաջանում։ Դա ավելի շուտ հիասթափություն է ,քան ձախողում։ Ձախողում բառը շատ ամպագոռգոռ է։
Ֆուտբոլում միշտ պետք է հավատալ։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց մենք պետք է հաղթենք ու պատրաստ լինենք, որ «Լիլլը» չի հաղթի «Անժեին»։ Խաղին ուղևորվում ենք մոտիվացիայով և մեծ ցանկությամբ»,- ասել է Պոչետինոն։