Գերմանական Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Բայերին»։ Հանդիպումը կայացել է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվել է դորտմունդցիների՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Այս խաղում դուբլ է ձևակերպել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի խաղացողը հանդիպումից հետո մարզաշապիկներով փոխանակվել է հանդիպման գլխավոր մրցավար Մանուել Գրեֆեի հետ։
47-ամյա մրցավարի համար սա կարիերայի վերջին հանդիպումն էր։
Գրեֆեն 2004 թվականից է սպասարկել գերմանական Բունդեսլիգայի հանդիպումները։ 2007 թվականին մրցավարը ՖԻՖԱ-ի արտանոգիր է ստացել։