Իտալական «Նապոլիին» ամռանը լուրջ փոփոխություններ է սպասվում: Gazzetta dello Sport- շը հայտնում է, որ իտալական ակումբում նախատեսում են վաճառել միանգամից հինգ հիմնական ֆուտբոլիսների:
Ըստ աղբյուրի՝ «Նապոլին» պատրաստ է վաճառել Ֆաբիան Ռուիսին, Կալիդու Կուլիբալիին, Նիկոլա Մաքսիմովիչին, Էլսիդ Հյուաային ու Լորենցո Ինսինյեին, ով չի շտապում ակումբի հետ նոր պայմանագիր կնքել:
Վերոնշյալ ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 168 միլիոն եվրո է: Ակնկալվում է, որ նեապոլիտանացիները միջոցներն օգտագործելու են նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: Էրիկ Լամելան և Ռոդրիգո դե Պաուլն արդեն ակումբի դիտակետում են: