«Լեսթերի» տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յուրի Տիլեմանսը: 24-ամյա ֆուտբոլիստի օգտին քվեարկել են երկրպագուների ու խաղացողների մեծամասնությունը:
2020/21 մրցաշրջանում «Լեսթերի» կազմում անցկացրած 50 խաղում Տիլեմանսը դարձել է 9 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
«Լեսթերը» պայքարում է ՉԼ-ի հաջորդ խաղարկության ուղեգրի համար: