Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը թվիթերյան էջում հրապարակել է մարզաշապիկների համարները, որոնց ներքո ազգային հավաքականի ֆուտբոլիստները կխաղան Եվրո-2020-ի ժամանակ:
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը 6 տարի անց վերադարձել է հավաքական, կխաղա 19 համարի ներքո:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբում հարձակվողը հանդես է գալիս 9 համարի ներքո, իսկ 2009/10 մրցաշրջանում խաղում էր 11 համարի մարզաշապիկով: