«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ թիմից հեռանալու որոշումը։ «Էվերթոնի» դեմ խաղը արգենտինացու համար վերջինը կլինի ԱՊԼ-ում «քաղաքայինների» մարզաշապիկով։
«Ագուերոն անհավանական հաճելի մարդ է, ակումբի լեգենդ լինելով՝ նա համեստ է։ Ակումբի անձնակազմը նրան շատ է սիրում։ ԱՊԼ շրջանակում վերջին խաղը նրա համար կկայանա կիրակի օրը, վստահ եմ, որ երկրպագուները նրան իր արածի արժանին կմատուցեն։ Տիտղոսները, գոլերը, խաղադաշտ դուրս գալն անհավանական են։
Նա ջունգլիների առյուծի է նման, նա սպանում է հակառակորդին։ «Քրիսթալ Փելասի» հետ վերջին խաղը ցույց տվեց, որ նա կարողանում է դա անել։ Ագուերոն կարող է մինչև 40 տարեկան խաղալ ու գոլեր խփել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։