Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ասել է, թե ինչու է ընտրություն կատարել հօգուտ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հավաքականի:
— Ռուսաստանի կամ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ընտրություն ունեիք: Ո՞րն էր Ռուսաստանը ընտրելու հիմնական գործոնը:
— Այո, վերջին վեց ամիսների ընթացքում ես երկու առաջարկ ունեի: Բայց ես հրավիրվեցի երիտասարդական հավաքական, խաղացի Եվրպայի առաջնությունում, ապա նրանք ինձ կանչեցին հիմնական թիմ: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես նույնիսկ ընտրության կարիք չունեի: Խաղային պրակտիկան շատ բան է որոշել, հուսով եմ ՝ կօգնեմ ազգային հավաքականին և, հավանաբար, որոշ ժամանակ անց կխաղամ, — Զախարյանի խոսքերն է փոխանցում Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանը:
Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականը հայտարարել էր ընդլայնված կազմը Եվրոպայի առաջնության նախապատրաստության համար, որը տեղի կունենա այս ամառ: Այս պահին ցուցակում ընդգրկված է 30 խաղացող, Եվրո-2020-ի համար վերջնական հայտում ընդգրկվելու են 26 խաղացողներ: Զախարյանն այդ 30 ֆուտբոլիտների թվում է։
Կարդացեք նաև՝
Արսեն Զախարյանը՝ Դինամոյի՝ մայիս ամսվա լավագույն խաղացող
Ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է ընդգրկվել հավաքականում․ Զախարյան