Հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ արգենտինացին համաձայնել է երկու տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։ Սերխիոն համաձայնել է նշանակալի կրճատել իր աշխատավարձը կատալոնական ակումբ տեղափոխվելու համար։
«Բարսելոնայի» հետ պայմանագրով Ագուերոն կստանա 5 մլն եվրո, ինչը 58,3%-ով քիչ է «Սիթիում» նրա վաստակած գումարից։ «Քաղաքայինների» հետ գործող պայմանագրով հարձակվողը մոտ 12 մլն եվրո է ստանում։
Հարկ է նշել, որ Ագուերոյի աշխատավարձը ավելի քիչ կլինի, քան թիմի պաշտպան 20-ամյա Սերժինյո Դեստինը, որը նախորդ տարի է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ամերիկացին կատալոնական ակումբում 6 մլն եվրոյից ավելի է վաստակում։