ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր անդրադարձավ մեկ այլ կարևոր փաստի:
Այսուհետ, ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացի շնորհված ցանկացած մարզիկ կազատվի զինվորական ծառայությունից: Գիլոյանը նշում է, որ նախկինում շատ խնդիրներ էին առաջանում, քանի որ կային մարզիկներ, որոնք նշանակալից հաջողությունների էին հասնում միջազգային ասպարեզում, բայց չէին գալիս հավաքական՝ նման բանակային խնդրի պատճառով:
Գիլոյանը հավելեց, որ այս լուրը մեծ խանդավառությամբ է ընդունվել բասկետբոլի ֆեդերացիայում, և խոստացել են, որ առաջիկայում հզոր հավաքական ենք ունենալու:
Եվս մեկ կարևոր նորություն՝ հանրակրթական դպրոցների մասով: Հանրապետության 24 դպրոցներում մյուս ուսումնական տարվանից սկսած ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն կանցնեն դահուկավազք առարկան: Դահուկավազքի ֆեդերացիան իր միջոցներով երեխաներին կապահովի մարզագույքով, կհոգա նրանց համապատասխան վայր հասցնելու ճանապարհածախսերը:
Իսկ վերջում, ինչ վերաբերում է ՏՈԿԻՈ-2020-ին, ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կլինի մրցավարական անձնակազմում: Գիլոյանը նշեց, որ նման պատվի կարող է արժանանալ ըմբշամարտի մրցավար Ավետիք Վարդանյանը: