ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Ըստ ArmSport.am-ի տեղեկությունների՝ նախարարի տեղակալը հունվարի 3-ին հրաժարականի դիմում կներկայացնի Կառավարություն:
Հիշեցնենք՝ Կարեն Գիլոյանը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում: Նա համակարգում է սպորտի ոլորտը:
Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով: Այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը, իսկ պարտականությունների կատարումը ստանձնելու է 2025 թ. հունվարի 1-ից: