«Սպարտակի» մամուլի պատասխանատու Յարոսլավ Կուլեմինը հաստատել է կիսապաշտպան Վիկտոր Մոզեսի տրանսֆերի գնման մասին տեղեկությունը, ում տրանսֆերյաին իրավունքները պատկանում են «Չելսիին»:
«Եթե մենք հայտնվեինք լավագույն եռյակում, Մոզեսի պայմանագիրը ավտոմատ կերպով ձևակերպվում է: Այս պայմանները սկզբնապես գրված էին պայմանագրում»,- մեջբերում է Կուլեմինին Sport24-ը:
Մոզեսը վարձավճարով էր միացել «Սպարտակին» 2020 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր նա անցկացրել է 20 հանդիպում կարմիր-սպիտակների կազմում, դարձել 4 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: