«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ա Սերիայի 38-րդ տուրի շրջանակում «Ատալանտայի» դեմ խաղի հայտացուցակում կլինի՝ չնայած վնասվածքին:
Իբրան, որպես մոտիվատոր, կլինի պահեստայինների նստարանին: Խաղացողը կլինի նաև իր թիմի նախախաղային մարզմանը:
«Ատալանտայի» դեմ խաղում կորոշվի «Միլանի»՝ ՉԼ ուղեգիր նվաճելու հարցը: Ոչ-ոքիի ու պարտության դեպքում միլանյան թիմին կարող է շրջանցել թուրինյան «Յուվեն»: Նույն ճակատագրին կարող է արժանանալ Բերգամոյի «Ատալանտան», բայց միայն պարտության դեպքում: