Իտալիայում կայացավ Ա Սերիայի 37-րդ տուրի հանդիպումը, որում «Նապոլին» 2: 0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն: Եվս մեկ գոլ խփեցին «Նապոլիի» ֆուտբոլիստները՝ տանտերերի պաշտպան Լորենցո Վենուտիի ինքնագոլի շնորհիվ: 56-րդ րոպեին Ինսինյեն չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» բարձրացավ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական՝ վաստակելով 76 միավոր և առաջ անցնելով «Միլանից» (75 միավոր), որն ունի մեկ խաղ պակաս։
«Ֆիորենտինան» 37 տուրից հետո 13-րդ հորիզոնականում է՝ 39 միավորով: