«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոստացել է օգնել Ժոզե Մոուրինյուին, եթե մասնագետը որոշի նրանից խորհուրդ հարցնել:
Հիշեցնենք, որ Մոուրինյուն մրցաշրջանի ավարտին կգլխավորի հռոմեական ակումբը:
«Ժոզեն գիտի, որ ես նրա կողքին եմ, եթե որոշի ինձանից խորհուրդ հարցնել», — մեջբերում է Ֆոնսեկային football-italia- ն:
Շաբաթ օրը «Ռոման» հռոմեական դերբիում հաղթեց «Լացիոյին» (2-0): Գայլերը Ա Սերիայի մրցաշրջանում անցկացրել են 37 հանդիպում և մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակում 7-րդն են:
Կարդացեք նաև՝ Մխիթարյանը՝ Ռոմայում իր ապագայի և Մոուրինյուի մասին