«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) խոսել է խախից ստացած իր տպավորությունների մասին։
««Մոնցայի կամ «Կալյարիի» դեմ ավելի դժվար է խաղալ Իտալիայում, քան «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայում: Մեզ համար ավելի հեշտ է խաղալ թիմերի դեմ, որոնք հարձակվում են և տարածություն են տալիս: «Ռեալի» դեմ պաղում մենք մեծ խիզախություն դրսևորեցինք»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Նշենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» վաստակած 17 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































