«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գրառում է կատարել Instagram-ում «Ֆրայբուրգի» հետ խաղից հետո, որում ինքը գոլի հեղինակ դարձավ ու կրկնեց Գերդ Մյուլերի հավերժական ռեկորդը։
Մյունխենյան ակումբը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը․
«Ես հասա այն նպատակին, որը մի ժամանակ ինձ անհնարին էր թվում։ Ես շատ հպարտ եմ, որ պատմություն եմ կերտում «Բավարիայի» հետ և մասնակցում եմ նրան, ինչը երկրպագուները կպատմեն իրենց երեխաներին՝ հետևելով Գերդ Մյուլերի նման լեգենդի օրինակին։
Անհատական ռեկորդները ֆուտբոլում հնարավոր են դառնում միայն թիմակիցների շնորհիվ։ Շնորհակալություն եմ հայտնում «Բավարիայի» բոլոր աշխատակիցներին։ Ես միշտ նշաձողը հնարավորինս բարձր եմ սահմանում, ես միշտ ինձնից ավելին եմ սպասում ու ցանկանում եմ նոր սահմաններ անցնել։
Սա իմ ուղին է։ Շնորհակալ եմ, որ հավատացիք ինձ»,- գրել է Լևանդովսկին։
View this post on Instagram