Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը հայտնել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջիկա առաջնությանը վնասվածքի պատճառով։
«Խոսել եմ Զլատանի հետ, որը, ցավոք, ինձ ասաց, որ վնասվածքն իրեն թույլ չի տա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Իհարկե, սա ցավալի նորություն է ինչպես Զլատանի, այնպես էլ մեզ բոլորիս համար։
Ես հույս ունեմ, որ նա որքան հնարավոր է շուտ կվերադառնա խաղադաշտ»,- Անդերսոնի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։