Իսպանական Marca-ի հաղորդմամբ, ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կտեղափոխվի «Բարսելոնա»:
Աղբյուրի հաղորդմամբ, 27-ամյա հոլանդացին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ խաղացողի կարգավիճակով անվճար կտեղափոխվի «Բարսելոնա», եթե թիմը շարունակի մարզել Ռոնալդ Կումանը: Հաղորդվում է նաև, որ Դեպայը ֆինանսական լուրջ զիջումների է գնացել՝ «Բարսելոնայում» հայտնվելու համար:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում նա դարձել է 19 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: