«Գրոնինգենի» հարձակվող Արյեն Ռոբենը երկու գոլային փոխանցում է կատարել Էրեդիվիզիի 32-րդ տուրի «Էմմենի» դեմ խաղում (4: 0):
Խաղից հետո Ռոբենը հեծանիվով է գնացել տուն․ ճանապարհին նրան լուսանկարել է նիդերլանդական ակումբի երկրպագուներից մեկը: Հարկ է նշել, որ Էմմենից Գրոնինգեն հեռավորությունը 64 կմ է, բայց հայտնի չէ ՝ ֆուտբոլիստն արդյո՞ք ամբողջ ճանապարհն է հեծանիվով անցել:
Ռոբենը հեծանվավազքի մեծ սիրահար է: Երիտասարդ տարիքում ֆուտբոլիստն ամեն օր հեծանիվ էր քշում իր Բեդում գյուղից Գրոնինգեն 13 կմ ճանապարհին: