«Մարսելը» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է lequipe.fr-ը:
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը վարձավճարով հանդես է գալիս Բեռլինի «Հերտայում»: Աղբյուրի համաձայն ՝ «Մարսելը» աշխատում է Մատեոյի տրանսֆերը իրագործելու համար:
Վերջերս հաղորդվում էր, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույսեր չի կապում Գենդուզիի հետ: