Ֆրանսիական Լիգա 1-ի 36-րդ տուրում «Ռենն» ընդունել է ՊՍԺ-ին և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը բացվել է 45+6-րդ րոպեին. Նեյմարն է անվրեպ իրացրել 11-մետրանոցն ու առաջ մղել փարիզցիներին:
70-րդ րոպեին Սերու Գիրասին հավասարեցրել է հաշիվն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
ՊՍԺ-ն, 36 խաղից հետո վաստակելով 76 միավոր, Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ռեննը» 7-րդն է՝ 55 միավորով:
Մինչև առաջնության ավարտը մնացել է 2 տուր. առաջատարը «Լիլլն» է՝ 79 միավորով: Եռյակը եզրափակում է «Մոնակոն»՝ 74 միավորով: