«Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է այս ամառ փոխել ակումբը։
ՊՍԺ-ն կապ է հաստատել ֆրանսիական ակումբի հետ՝ 18-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ESPN -ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»։