Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 35-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմն» ընդունել է «Էվերթոնին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ գոլը խաղի 24-րդ րոպեին հեղինակել է «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյունինը։
Կառլո Անչելոտիի սաները 34 խաղից հետո 55 միավոր են վաստակել ու շարունակում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնել։
«Վեսթ Հեմը» 58 միավորով 5-րդ տեղում է։ Այժմ, «Վեսթ Հեմին» արդեն 5 միավոր է բաժանում 4-րդ հորիզոնականից, որը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու հնարավորություն է տալիս։